Պաատա Իմնաձե - Սահմանափակումների ընդլայնմամբ ակնկալում ենք համաճարակային վիճակի կայունացում, արդյունքը պետք է լինի երկու շաբաթ անց
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, սահմանափակող միջոցառումների ընդլայնման արդյունքում առաջին փուլում պետք է պահպանվի կորոնավիրուսով վարակման դեպքերի արագ աճի կասեցումը:
Նրա խոսքով, արդյունքը կլինի երկու շաբաթից:
«Առաջին հերթին, սպասում ենք, որ իրավիճակը կկայունանա և դեկտեմբերի երկրորդ կեսին կորոնավիրուսի դեպքերի ավելացում չենք ունենա, որը հնարավորություն կտա, որ այնուհետև հիվանդության դեպքերն սկսեն նվազել: Դեռևս նվազեցում չենք սպասում, առավել ևս՝ առաջին օրերին: Նախնական արդյունքները պետք է լինեն երկու շաբաթից»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: