Պաատա Իմնաձե. Մենք տեղեկություն ունենք, որ գործատուներն անհանգստացնում են ինքնամեկուսացված անձանց, որպեսզի ներկայանան աշխատանքի
Պաատա Իմնաձե. Մենք տեղեկություն ունենք, որ գործատուներն անհանգստացնում են ինքնամեկուսացված անձանց, որպեսզի ներկայանան աշխատանքի

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն ճեպազրույցի ժամանակ նշել է, որ գործատուներն անհանգստացնում են ինքնամեկուսացված անձանց, որպեսզի նրանք ներկայանան աշխատանքի։

Նա ևս մեկ անգամ Վրաստան վերադարձածներին կոչ է անում հեռու մնալ իրենց հարազատներից և առավելագույնս պահպանել ինքնամեկուսացման կանոնները կամ կարանտինային ռեժիմը։

«Ինչպես գիտեք, ոստիկանությունն ակտիվորեն օգնում է հանրային առողջապահության ոլորտի աշխատողներին և եթե չեմ սխալվում 10-ից ավելի անձի, ովքեր խախտել են ինքնամեկուսացման կանոնները, տեղափոխել են կարանտինային գոտի։ Այս աշխատանքը կշարունակվի և ես բոլորին կոչ եմ անում պահպանել ինքնամեկուսացման կանոնները:

Մենք ունենք տեղեկություն, որ գործատուներն անհանգստացնում են ինքնամեկուսացված անձանց, որպեսզի ներկայանան աշխատանքի։ Մենք, իհարկե, ձեռնպահ ենք մնում անձնական տվյալներ փոխանցելուց, բայց եթե նման գործատուները շարունակեն անհանգստացնել ինքնամեկուսացված անձանց, ես անձամբ կխախտեմ ամեն ինչ և կներկայացնեմ նրանց։ Ես կարող եմ խոսել միայն իմ հարազատների մասին, իմ զարմիկի որդին արդեն երրորդ օրն է ժամանել է և գտնվում է կարանտինում», – հայտարարել է Պաատա Իմնաձեն