Պուտինի և Ասադի Սոչիի հանդիպման մանրամասները

Ահաբեկչություն, քաղաքական ճգնաժամի հաղթահարում և Սիրիայի արաբական հանրապետության ապագան,- ահա սրանք էին այն հարցերը, որոնք քննարկել են Ռուսաստանի և Սիրիայի նախագահները Սոչիում:

Բաշար Ասադը Սիրիական ճգնաժամի ֆոնին Ռուսաստան է այցելում արդեն երկրորդ անգամ: Կողմերը ազդարարել են նաև Սիրիայում Ռուսաստանի ռազմական օպերացիայի ավարտը:

Հատկանշական է, որ այսօր  Սիրիայի հարցը հեռախոսազրույցի ժամանակ քննարկելու են նաև Դոնալդ Թրափը և Վլադիմիր Պուտինը: 350 հազարից ավելի զոհ, 9 միլիոն բռնի տեղահանված անձ և 4 միլիոնից ավել փախստական,- այս փուլում այսպիսին է Սիրիայի համարյա յոթամյա հակամարտության արդյունքը: