Պատմական օր. Բենյամին Նեթանյահուն՝ Թրամփի որոշման մասին
Պատմական օր. Բենյամին Նեթանյահուն՝ Թրամփի որոշման մասին

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում, ինչից հետո բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:

Թրամփի որոշման կապակցությամբ ոգևորություն դրսևորած միակ պետությունն Իսրայելն է, գրում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թրամփի որոշումը պատմական է որակել:

«Սա պատմական օր է: Երուսաղեմը մոտ 70 տարի Իսրայելի մայրաքաղաքն է: Երեք հազարամյակ շարունակ Երուսաղեմը մեր հույսերի, երազանքների ու աղոթքների կենտրոնում էր: Երեք հազար տարի Երուսաղեմը հրեա ժողովրդի մայրաքաղաքն է»,-ասել է Նեթանյահուն:

Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ տվյալ որոշումից հետո քրիստոնյաներն ու մուսուլմանները կշարունակեն ազատ հասանելիություն ունենալ դեպի Երուսաղեմի հին մասում գտնվող իրենց սրբավայրերը:

Իր խոսքում Նեթանյահուն նշել է, որ երկիրը երախտապարտ է ԱՄՆ-ին: Բացի այդ, Իսրայելի վարչապետը կոչ է արել մյուս երկրներին հետևել ԱՄՆ-ի օրինակին: