Պաղեստինցիները Թրամփի որոշման պատճառով, ի նշան բողոքի՝ հանգցրել են գլխավոր տոնածառի լույսերը
Պաղեստինցիները Թրամփի որոշման պատճառով, ի նշան բողոքի՝ հանգցրել են գլխավոր տոնածառի լույսերը

Հինգշաբթի գիշերը Հորդանանի Արեւմտյան ափին Բեթղեհեմում, որն ավանդաբար համարվում է Հիսուս Քրիստոսի ծննդավայրը, պաղեստինցիները հանգցրել են Ծննդյան տաճարի մոտ ծննդյան գլխավոր տոնածառի լույսերը:

Սա կատարվել է որպես բողոքի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաելու որոշման դեմ, հայտնում է The Jerusalem Post պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝  հինգշաբթի գիշերը հանգցրել են նաեւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի Ռամալայի նստավայրի մոտ տեղադրված ծննդյան տոնածառի լույսերը: Դեռեւս հայտնի չէ դեկտեմբերի 24-ին ընդառաջ տոնածառերի լույսերը կրկին կվառվեն, թե ոչ, երբ նշվելու Սուրբ ծնունդը: