Օզուրգեթիում պատվաստումը կմեկնարկի մարտի 15-ին, Լանչխութիում և Չոխատաուրիում՝ մարտի 17-ին
Հիվանդությունների վերահսկման ազգային կենրոնի Գուրիայի բաժնի ղեկավար Արչիլ Մժավիայի փոխանցմամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլում Օզուրգեթիում կպատվաստվի մոտ 600 բուժաշխատող, Լանչխութիում՝ 300, Չոխատաուրիում՝ 200:
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի ներկայացուցչությունը պատվաստանյութը Գուրիա կբերի այսօր, սակայն պատվաստման գործընթացը կմեկնարկի երկուշաբթի: Պատվաստումները կանցկացվեն Օզուրգեթիի «Մեդալֆա» կլինիկայում: Ինչ վերաբերում է Լանչխութիին և Չոխատաուրիին, պատվաստման գործընթացը կմեկնարկի չորեքշաբթի»,- հայտարարել է Արչիլ Մժավիան: