Օզուրգեթիում, Լաիթուրի ավանում տեղի ունեցածի առնչությամբ, ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել կողոպուտի հոդվածով
Օզուրգեթիում, Լաիթուրի ավանում տեղի ունեցածի առնչությամբ, ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել կողոպուտի հոդվածով

Օզուրգեթիում, Լաիթուրի ավանում տեղի ունեցածի առնչությամբ ներքին գործերի նախարարությունն սկսել է հետաքննություն:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունից, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 179-րդ, կողոպուտի հոդվածով:

Օզուրգեթիում, Լաիթուրի ավանում բնակվող գործարար Իգոր Ասկարովը լրագրողներին հայտնել է, որ իր և կնոջ վրա հարձակվել են անհայտ անձինք և ֆիզիկական հաշվեհարդար տեսել:

Ասկարովի բնակելի տան մոտ մոբիլիզացված են իրավապահներ:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ընթանում են ատիվ քննչական գործողություններ: