Օզուրգեթիում կորոնավիրուսի համար բնակչության մասսայական թեստավորումը կմեկնարկի հունվարի 4-ից
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահություն ազգային կենտրոնի Օզուրգեթի բաժնի փոխանցմամբ, կորոնավիրուսի համար բնակչության մասսայական թեստավորումը կմեկնարկի հունվարի 4-ից: Նրանց փոխանցմամբ, այսօր Վրաստանում արձանագրված 342 նոր դեպքերից 4-ն արձանագրվել է Գուրիայում:
«Ամանորի օրերին, Օզուրգեթիում, միայն մեկ կետում է իրականացվում թեստավորում, արագ թեստերի միջոցով բացահայտվում են վարակակիրները: Հունվարի 4-ից կրկին կշարունակվի բնակչության մասսայական թեստավորումը, համաճարակային հետազոտությունը և շփման շրջանակի բացայտումը»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Օզուրգեթիի բաժնում:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք, ապաքինվել է 2 981 պացիենտ: