Օզուրգեթիում, Չալիանիի բնակավայրում այրվել է բնակելի տուն: Տանը բնակվում էր երկու ընտանիք:
Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:
«Ծանր դեպք է տեղի ունեցել: Բարեբախտաբար, տեղի ունեցածի հետևանքով զոհեր չեն եղել: Ոչ ոք չի տուժել: Իշխանությունը տուժած ընտանիքներին հնարավորության սահմաններում կցուցաբերի օգնություն»,- հայտարարրում են Օզուրգեթիի քաղաքապետարանում:
Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, սկսվել է հետաքննություն: