Օզուրգեթիում հորդառատ անձրևի հետևանքով ջրով են լցվել փողոցներ, տնամերձ և պահեստային տարածքներ
Առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Օզուրգեթիում: Գետը դուրս է եկել հունից և հեղեղել փողոցները, տնամերձ ու պահեստային տարածքները։
Ջուրը մտել է բնակելի տների առաջին հարկեր: Վնասվել են բնակիչների կենցաղային իրերն ու տեխնիկան։
Մի քանի վայրերում փլուզվել են հողատարածքներ։ Քաղաքապետարանում թեժ գիծ է գործարկվել:
«Հորդառատ անձրեւի պատճառով Օզուրգեթիի քաղաքապետարանը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ Բոլոր ծառայությունները մոբիլիզացված են։ Խնդրում ենք մեր համաքաղաքացիներին՝ ստեղծված խնդիրները վերացնելու համար կապ հաստատել գյուղերում ներկայացուցիչների հետ կամ տեղեկացնել մեզ թեժ գծի միջոցով»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։