Օզուրգեթիում «Գուրիա էքսպրեսի» գործադուլ անող աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել
Օզուրգեթիում ալյուր արտադրող «Գուրիա էքսպրեսի» գործադուլ անող աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել:
Տարբեր մասնագիտական արհմիություններ համերաշխություն են հայտնել ցուցարարներին: Տեղում ներկա են արհմիությունների ղեկավարները, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների մարդիկ: Ակցիայի մասնակիցները դիմում են վարչապետին և խնդրում հետաքրքրվել գործով:
Ցուցարարների խոսքով, նրանք երթով շարժվելու են դեպի Օզուրգեթի վարչական շենք և այնտեղ ավարտելու ցույցը:
Ինչպես հայտնի է դարձել, «Գուրիա էքսպրես» ՍՊԸ-ն դադարեցրել է բանակցությունները: Ընկերությունը դիմել է դատարան՝ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով: Իրենց հերթին գործադուլ անողները ևս դիմում են դատարան:
Հիշեցնենք, որ «Գուրիա էքսպրեսի» աշխատակիցներն արդեն 33 օր է բողոքում են ցածր աշխատավարձերի ու աշխատանքային ոչ համարժեք պայմանների դեմ: