Օզուրգեթիում արձանագրվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք
Օզուրգեթիում արձանագրվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք

Օզուրգեթիում արձանագրվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք: Վարակակիրները նույն ընտանիքի անդամներ են: Վարակակիրներից ամենակրտսերը մեկ տարեկան է: Նշված տեղեկությունը հաստատում է տեղի հանրային առողջապահության կենտրոնը:

Նրանց փոխանցմամբ, բարձր ջերմություն ունի ընտանիքի ևս մեկ անդամ և հավանաբար, նրան ևս կտեղափոխեն կլինիկա:

Համաճարակաբանների հայտարարությամբ, պարզվում է նրանց շփման շրջանակը: Նախնական տեղեկությամբ, ընտանիքի անդամների վարակումը կապված է Բաթումիում ճամփորդելու հետ: