Օզուրգեթիի սակրեբուլոյի շենքում «Ազգային շարժման» անդամները շարունակում են հացադուլի ակցիան
Օզուրգեթիի մունիցիպալիտետի վարչական շենքում, սակրեբուլոյի միջանցքում շարունակվում է հացադուլի ակցիան:
«Ազգային շարժման» անդամների պահանջներն անփոփոխ են, պատժվի Քաթամաձեին ծեծի ենթարկելու միջադեպի մասնակից յուրաքանչյուր անձ և օբյեկտիվորեն հետաքննվի գործը:
«Երրորդ օրն է հացադուլ ենք անում: Ոչ ոք չի արձագանքում: Ակցիան անցկացնում ենք սակրեբուլոյի նախագահի գրասենյակի մոտ, ճեմասրահում և չենք տեսել նրան: Տեղյակ ենք, որ անցկացնում են խորհրդակցություններ: Ոչ ոք թող չկարծի, որ դադարեցնելու են ցույցը: Մինչև չպատժվի Քաթամայեին ծեծի ենթարկած յուրաքանչյուր անձ, բողոքը կշարունակվի»,- հայտարարում է «Ազգային շարժման» Օզուրգեթիի կազմակերպության նախագահ Դավիթ Մժավանաձեն:
«Ազգային շարժման» անդամները պահանջում են բավարարել պահանջները, շարունակում են հացադուլը և սպառնում բողոքի ցույցերով: