Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ, Օզուրգեթիում և Փոթիում կպահպանվեն քննությունների կենտրոնները: Այս մասին տեղեկություն է տարածել կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, նախարարի հետ համաձայնությամբ, գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլին այսօր զրուցել է նշված շրջանների դիմորդների և նրանց ծնողների հետ և նրանց հետ խորհդակցությունի հետո որոշվել է, որ Օզուրգեթիում և Փոթիում քննության կենտրոնները չեն փակվի: Համապատասխանաբար, դիմորդները կկարողանան քննությունները հանձնել կրկին տեղի կենտրոններում: