Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա ճանապարհահատվածում սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ
Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա ճանապարհահատվածում սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Ավտոճանապարհների դեպարտամենտի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա ներքին պետական նշանակության ավտոճանապարհի կմ12-կմ32 հատվածում, յուրաքանչյուր ամսվա շաբաթ օրերին ժամը 15.00-ից մինչև 9.00-ն թույլատրվում է երթեւեկել միայն արտաճանապարհային տրանսպորտային միջոցներին: Իսկ այլ տիպի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է»,- նշվում է տեղեկատվության մեջ։