Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա և Չոխատաուրի-Բախմարո ճանապարհների առանձին հատվածներում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է
Ձյան պատճառով ներպետական նշանակության Օզուրգեթի-Շեմոքմեդի-Բժուժհեսի-Գոմիսմթա ավտոճանապարհի 13-33 կմ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ նույն ավտոճանապարհի 1-12 կմ հատվածում երթեւեկությունն ազատ է։
«Միաժամանակ ձյան առատ տեղումների պատճառով Չոխատաուրի-Բախմարո ավտոճանապարհի ներպետական նշանակության կմ 34-կմ 53 (Չխակաուրա-Բախմարո) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ ավտոճանապարհի կմ 1-կմ 33 (Չոխատաուրի-Չխակաուրա) հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է»,- ասվում է տեղեկատվության մեջ։