Օժե-Ալիասիմը Մայամիի մրցաշարի պատմությունում ամենաերիտասարդ կիսաեզրափակիչի մասնակիցն է
Կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմը (Felix Auger-Aliassime) Մայամիի մասթերսի մեկ չորրորդում պարտության է մատնել խորվաթ Բորնա Չորիչին, որով դարձել է Մայամիի մրցաշարի պատմությունում ամենաերիտասարդ կիսաեզրափակիչի մասնակիցը:
Մարզիկը 18 տարեկան և 8 ամսեկան է: Կիսաեզրափակիչում կանադացին մրցելու է Ջոն իսների հետ:
Այս հաջողությամբ նա հայտնվել է լավագույն թենիսիստների շարքում: Հիշեցնենք, որ այս մրցաշարի 1/8-րդ փուլում վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին պարտվել էր հենց Օժե-Ալիասիմի մոտ: