Օտմար Կարաս. Ուկրաինայի դեմ պատերազմը սկսվեց Վրաստան ներխուժմամբ, երկրորդ քայլը Ղրիմի բռնակցումն էր և հիմա երրորդ քայլն արված է, մենք պետք է այս դասը քաղենք
Միանգամայն պարզ է, որ Եվրամիությունը մի համայնք է, որն աշխատում է հանուն խաղաղության, ավելի լավ աշխարհի, ազատության և մարդու իրավունքների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ասել է Եվրախորհրդարանի առաջին փոխնախագահ Օտմար Կարասը։
Ինչպես նշել է Օտմար Կարասը, Եվրամիությունը բաց է Եվրոպայի բոլոր տարածաշրջանների և ազգերի համար, ովքեր ցանկանում են այս ճանապարհը, ովքեր ցանկանում են ժողովրդավարացնել իրենց երկիրը և հասարակությունը, պայքարել կոռուպցիայի դեմ և կիսել այս ընդհանուր արժեքները։
«Վրաստանը շատ բարդ ժամանակաշրջան ու իրավիճակ ունի։ Ռուսական ներխուժումից մեկ շաբաթ անց Վրաստանում էի։ Ես գիտեմ Վրաստանի խնդիրները. Ուկրաինայի դեմ պատերազմը սկսվեց Վրաստան ներխուժմամբ, երկրորդ քայլը Ղրիմի բռնակցումն էր, իսկ հիմա երրորդ քայլն արվեց, մենք պետք է այս դասը քաղենք։ Սա մեր մարտահրավերն է։ Ուստի մենք պետք է տեսնենք, որ Ուկրաինան պայքարում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Եվրոպայի այլ տարածաշրջանների համար»,- ասել է Օտմար Կարասը։