2019 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Օթո Նեմսաձեն Էքսպո Թել-Ավիվի բեմում անցել է երկրորդ փորձը:
Օթո Նեմսաձեն փորձից հետո հանդիպելու է մամուլի ներկայացուցիչներին, որտեղ կատարելու է հատուկ Եվրատեսիլի համար գրված երգը, որը գրվել է երեկ գիշեր: Տեքստի հեղինակը Ալեքսանդրե Լորթքիփանեձեն է, երաժշտությունը պատկանում է Ռոմա Գիորգաձեին:
Նեմսաձեն եվրափառաատոնի առաջին կիսաեզրափակիչ փուլում, մայիսի 14-ին հանդես է գալու 11-րդ համարի ներքո: «Միշտ քայլիր առաջ» մրցութային երգի երաժշտության հեղինակն է Ռոման Գիորգաձեն, իսկ խոսքերը պատկանում են Դիանա Գիորգաձեին:
Եվրատեսիլ երգի 64-րդ մրցույթը հյուրընկալում է Թել-Ավիվը: Մրցույթին այս տարի մասնակցում է 41 երկիր: Շոուի կիսաեզրափակիչ փուլերն անցկացվելու են մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին: