2019 թվականի Եվրատեսիլ մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Օթո Նեմսաձեն Էքսպո Թել-Ավիվի բեմում անցել է առաջին փորձը:
2019 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի Վրաստանի ներկայացուցիչ Օթո Նեմսաձեն և Վրաստանի պատվիրակությունը երեկ մեկնել է Թել-Ավիվ:
Եվրատեսիլ երգի 64-րդ մրցույթի վրաց մասնակիցը եվրափառատոնի բեմում առաջին փորձն անցնելու է մայիսի 5-ին: Փորձից հետո Օթո Նեմսաձեին ներկա է գտնվելու Վրաստանի դեսպանության, Թել-Ավիվի քաղաքապետարանի և իր աջակիցների ակումբի նախաձեռնությամբ նախատեսված հանդիպմանը:
Նեմսաձեն եվրափառաատոնի առաջին կիսաեզրափակիչ փուլում, մայիսի 14-ին հանդես է գալու 11-րդ համարի ներքո: «Միշտ քայլիր առաջ» մրցութային երգի երաժշտության հեղինակն է Ռոման Գիորգաձեն, իսկ խոսքերը պատկանում են Դիանա Գիորգաձեին:
Եվրատեսիլ երգի 64-րդ մրցույթը հյուրընկալում է Թել-Ավիվը: Մրցույթին այս տարի մասնակցում է 41 երկիր: Շոուի կիսաեզրափակիչ փուլերն անցկացվելու են մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին: