Օթո Նեմսաձեի մրցութային տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունենալու ապրիլի 8-ին «կավեա գալերիում»
Եվրատեսիլ երգի մրցույթի վրաց մասնակից, Օթո Նեմսաձեի մրցութային տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունենալու երկուշաբթի օրը, ապրիլի 8-ին, «գալերիա Թբիլիսիի» «Կավեա» կինոթատրոնում:
Տեսահոլովակի նկարահանումները մի քանի շաբաթվա ընթացքում իրականացվել են ՝ Մալթաղվայում, Էնգուրիի կամրջի վրա և Թբիլիսիի ծովում: Տեսահոլովակի ռեժիսորն է Գիորգի Էբրալիձեն:
«Փշալարերին դիտելը շատ բարդ է: Համոզված եմ, որ տեսահոլովակը կհասնի յուրաքանչյուր վրացու սիրտը: Վրաստանում գոյություն չունեն բաժանված անկյուններ և գոյություն չունեն փշալարեր: Այսպես կոչված սահմանը շատ շուտով կվերանա և մենք կերգենք բոլորս միասին: Գտնում եմ, որ այս տեսահոլովակում պարզ երևում է այն, թե ինչ են ցանկանում ասել Եվրոպային»,-նշել է Օթո Նեմսաձեն:
Մրցութային տեսահոլովակը լինելու է լայնածավալ: Օթո Նեմսաձեի հետ միասին նրան մասնակցում են «Շավնաբադա» համույթի անդամները և հատուկ տեսահոլովակի համար ընտրված մոտ 50 տիպաժ:
«Միշտ շարժվիր առաջ» երգը երկուշաբթի օրվանից ձեռնհաս կլինի եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական «յութուբի» ալիքում, ինչպես նաև այն հնարավորություն կտրվի դիտել առաջին ալիքով: