Օթար Շամուգիան զեկույց կներկայացնի Հռոմում կայանալիք Պարենի համաշխարհային անվտանգության կոմիտեի 50-րդ նստաշրջանում
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հոկտեմբերի 10-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կմասնակցի Պարենային անվտանգության համաշխարհային կոմիտեի 50-րդ նստաշրջանում։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Օթար Շամուգիան զեկույց կներկայացնի Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ պարենային անվտանգության և սննդային արժեքի ուղղությամբ։
Նիստին կմասնակցեն ոլորտի ավելի քան 20 նախարարներ։
Այցի շրջանակներում նախատեսած են բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի պաշտոնական հանդիպումները Իտալիայի Հանրապետության գյուղատնտեսության, պարենի և անտառային տնտեսության նախարար Ստեֆանո Պատուանելիի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրենի հետ։
Օթար Շամուգիայի հետ աշխատանքային այցով Իտալիա կմեկնի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: