Օթար Շամուգիան մասնակցել է Պրահայում անցկացված նախարարական հանդիպմանը
Օթար Շամուգիան մասնակցել է Պրահայում անցկացված նախարարական հանդիպմանը

Պրահայում անցկացված նախարարական հանդիպմանը մասնակցել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։ Չեխիան հյուրընկալել է նախարարական հանդիպումը՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահ։

«Մինիստերիալին, որին մասնակցում էին Եվրամիության անդամ երկրների նախարարները, գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատարը և Եվրամիության կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, քննարկվել են պարենային անվտանգությունը և դրա հաղթահարման ուղիները։

Նախարարականում ելույթ է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, ով խոսել է եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի մասին և ընդգծել այս գործընթացում Եվրամիության աջակցության առանձնահատուկ նշանակությունը։

Նախարարականի շրջանակներում մասնակիցները քննարկել են առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համակարգված գործողությունների կարևորությունը։ Մասնակիցները նշել են, որ ողջունում են Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական նկրտումները և շնորհակալություն են հայտնել միջոցառմանը մասնակցելու համար։ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին մասնակցել է Չեխիայում անցկացված նախարարական հանդիպմանը»,- հայտնել են նախարարությունից։