Օթար Շամուգիան հանդիպել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենի հետ
Օթար Շամուգիան հանդիպել է IFAD-ի տարածաշրջանային տնօրենի հետ

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) տարածաշրջանային տնօրեն Լիամ Չիկայի հետ։ Տեղեկությունը տարածում է գյուղատնտեսության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ նախագծերն ու հետագա համագործակցության ուղղությունները։

«Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ մեզ կապում է երկար տարիների հաջող համագործակցությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության և համատեղ աշխատանքով ձեռք բերված դրական արդյունքների համար։ Վրաստանն ակտիվորեն բարեփոխումներ է իրականացնում բազմաթիվ ուղղություններով։ Դրական արդյունքներն արդեն տեսանելի են, սակայն որոշ ոլորտներում, այդ թվում՝ արոտավայրերի կառավարմանը, դեռ կան մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար կարևոր կլինի մեր գործընկերների աջակցությունը։ Կարծում եմ, որ ապագայում IFAD-ի հետ գործընկերության ակտիվացումը և արդյունավետ համագործակցությունը կհանգեցնեն էլ ավելի լավ արդյունքների»,- ասաց Օթար Շամուգիան։

Ինչպես նշել է IFAD-ի տարածաշրջանային տնօրեն Լիամ Չիկան, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) ապագայում ակտիվորեն կշարունակի աջակցել Վրաստանին և սերտ համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության հետ։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Թենգիզ Նասարիձեն և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներ։