Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հացի գնի վերաբերյալ պարզաբանում է տվել։ Նրա խոսքով, պետության նպատակն առաջին հերթին տեղական արտադրության խթանումն է և ինքնաբավության մակարդակի բարձրացումը։
«Մեր այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ։ Մենք ակնկալում ենք սկսել առաջին փուլը՝ արժեշղթայի ուսումնասիրությունը մեր ամերիկացի գործընկերների օգնությամբ։ Հաջորդիվ կբացահայտվեն այն կարիքները, որոնցում անհրաժեշտ կլինի աջակցություն: Ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից՝ մենք որոշումներ կկայացնենք աջակցող միջոցառումների վերաբերյալ»,- ասել է Օթար Շամուգիան։
Նախարարը նաև նշեց, որ լավ միտում կա և՛ ցորենի, և՛ ալյուրի գների իջեցման ուղղությամբ։ Նրա խոսքով, օգոստոսին հանրապետություն է մուտք գործել մոտավորապես 25 հազար տոննա ցորեն։ Կրճատվել է արտահանման հարկը, ինչը կօգնի գործարաններին նորմալ աշխատել։
Ըստ Շամուգիայի՝ նշված միտումի պահպանումը կազդի հացի գնի վրա և այն կնվազի։