Օթար Շամուգիան ասում է, որ 2022 թվականին մոտ 5 մլն լարի կհատկացվի բարձրլեռնային բնակավայրերում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար
Շուրջ 5 մլն լարի կհատկացվի 2022 թվականին բարձրլեռնային բնակավայրերում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են գյուղատնտեսության ապահովագրության նախագիծը, «Արմատավորիր ապագան» և վերամշակող և խնայող ձեռնարկությունների ծրագիրը,- այս մասին Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության գրասենյակում տեղի ունեցած, լեռների զարգացման ազգային խորհրդի նիստից հետո, հայտարարել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
Նախարարի խոսքով՝ 2021 թվականին բարձրլեռնային բնակավայրերում գյուղատնտեսության զարգացման համար ծախսվել է մինչև 3 մլն լարի։
«Այսօր վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային խորհրդի նիստ, որտեղ ներկայացրել ենք 2021 թվականին բարձրլեռնային բնակավայրերում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերի հաշվետվությունը։ Այդ գործունեության համար հիմնադրամից հատկացվել է մոտ 3 մլն լարի և ֆինանսավորվել վերամշակող ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ինչպես նաև նոր այգիների մշակման համար։ Միաժամանակ մենք քննարկել ենք 2022 թվականի ծրագիրը: Մոտ 5 միլիոն լարի 2022 թվականին կհատկացվի բարձրլեռնային բնակավայրերում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար, ինչպիսիք են գյուղատնտեսության ապահովագրության նախագիծը», «Արմատավորիր ապագան» և վերամշակող և խնայող ձեռնարկությունների ծրագիրը», – ասել է Օթար Շամուգիան։