Օթար Շամուգիա - Ստացանք բարձրորակ արբանյակային լուսանկարներ, որոնք հաստատում են Շովիում տեղի ունեցած աղետի մասին Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջին զեկույցում տրված գնահատականները
Օթար Շամուգիա – Ստացանք բարձրորակ արբանյակային լուսանկարներ, որոնք հաստատում են Շովիում տեղի ունեցած աղետի մասին Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջին զեկույցում տրված գնահատականները
Երկու օր առաջ ստացանք բարձրորակ արբանյակային լուսանկարներ, որոնք ևս մեկ անգամ հաստատում են Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջին զեկույցում արված գնահատականները,- այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության նախարար Օթար Շամուգիան։
Ըստ նրա՝ օգոստոսի 3-ին՝ աղետի զարգացումից որոշ ժամանակ առաջ արված լուսանկարը հստակ ցույց է տալիս, որ մինչ աղետը որեւէ տեսակի բնական պրոցեսների զարգացում չի եղել։ Նախարարի պարզաբանմամբ՝ մեկ այլ լուսանկար վկայում է, որ աղետը սկսվել է ժայռ-սողանքից, ապա սառցադաշտը պոկվել է, ինչին հաջորդել են հետագա գործընթացները։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ խորը վիշտը օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած ծանր ողբերգության կապակցությամբ և իմ ցավակցությունը հայտնել ընտանիքին, հարազատներին և ողջ Վրաստանին։ Հասարակության մեջ մեծ հետաքրքրություն կա բնական աղետների զարգացման նկատմամբ։ Օրեր առաջ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հանրությանը ներկայացրեց նախնական եզրակացությունը տարերային աղետի պատճառների և չափերի վերաբերյալ։ Եզրակացությունն արտացոլում է նաև մոտավոր ժամանակը, որում տեղի են ունեցել իրադարձությունները։ Դրանից հետո մասնագետները շարունակում են աշխատել լրացուցիչ մանրամասների վրա։ Երկու օր առաջ ստացանք բարձրորակ արբանյակային պատկերներ, որոնք ևս մեկ անգամ հաստատում են Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջին զեկույցում արված գնահատականները։
Ունենք օգոստոսի 3-ին՝ աղետի օրվանից որոշ ժամանակ առաջ արված լուսանկար, որը հստակ ցույց է տալիս, որ բնական որևէ գործընթաց չկա։ Մի քանի օր շարունակ լսում էինք, որ այնտեղ երկու օր ջրի կուտակում է եղել, ինչը ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է երկրորդ լուսանկարին, որն արդեն արվել է ավելի ուշ, ապա այս լուսանկարը նույնպես ապացուցում է, թե ինչպես են զարգացել գործընթացները, որ աղետը սկսվել է ժայռաբեկորով, որին հաջորդել է սառցադաշտի պոկումը, խոսքը բավականին մեծ տարածքների մասին է, որոնց հաջորդեցին հետագա գործընթացները։ Այսօր մեր մասնագետները հանրությանը կներկայացնեն այս լուսանկարների հետ կապված մնացած մանրամասները»,- ասաց Օթար Շամուգիան։
Շովի աղետի պատճառների մասին Շրջակա միջավայրի ազգային գործակալության նախնական զեկույցը հրապարակվել է օգոստոսի 6-ին։ Առաջին եզրակացության մեջ ասվում է, որ «օգոստոսի 3-ին ակնթարթորեն զարգացած բնական իրադարձության ձևավորումը կախված էր բազմաթիվ գործոններից, և ամբողջ աշխարհում այս տեսակի իրադարձությունների ճշգրիտ ժամանակը կանխատեսելը գործնականում անհնար է»: Ըստ եզրակացության՝ «այսպես կոչված Նախնական հաշվարկներով՝ ջրհեղեղը տնակների տարածք պետք է հասներ 8-10 րոպեում։