Օթար Շամուգիա. Կոչ եմ անում բնակչությանը, որ կարիք չկա պաշարներ ստեղծել
Ուզում եմ կոչ անել մեր բնակչությանը, որ պաշարներ ստեղծելու և այդ նպատակով հավելյալ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա,- ասաց բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
«Հիշու՞մ եք, համաճարակի սկզբում էլ խուճապային գնումներ էին լինում, ինչի պատճառով վաճառասեղանին որոշակի ապրանքների պակաս կար։ Սակայն այն ժամանակ ևս դա պայմանավորված չէր պաշարների պակասով, այլ ավելի շուտ՝ բնակչության կողմից պաշարների ստեղծման հետ կապված գործընթացներով։ Ուզում եմ կոչ անել մեր բնակչությանը, որ կարիք չկա այդ նպատակով պաշարներ ստեղծել և հավելյալ գնումներ կատարել, քանի որ մենք բոլոր ուղղություններով ունենք համապատասխան պաշարներ՝ ոչ միայն առաջնային սպառման, այլ նաև այլ ապրանքների, և հասարակությունը կտե առաջիկա կտեսնի երին»,- ասել է Օթար Շամուգիան։
Նախարարը խոսեց նաև պաշարների գործընթացի մասին և նշեց, որ պաշարների համալրումն ընթանում է բնականոն հունով։ Նրա խոսքով՝ որեւէ ապրանքի ներկրման ուղղությամբ ուշացում չկա: Երկիրն ունի պաշարների այն քանակը, որն անհրաժեշտ է բնակչության պահանջարկը բավարարելու համար։