Օթար Շամուգիա. հաջորդ տարի բյուջեից 14 մլն լարի կծախսվի վրացական գինին գովազդելու համար
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան «Բիզնես գործընկեր» ծրագրում խոսել է վրացական գինու արտահանման ցուցանիշների և ներուժի մասին։
Նախարարը նշել է, որ անցյալ տարվա գինու արտահանման ռեկորդային ցուցանիշն այս տարի էլ ավելի կաճի։
«Արտահանման ցուցանիշների աճը այն բանի արդյունքն է, որ մենք ակտիվորեն աշխատում ենք հնարավորինս շատ միջոցառումներ պլանավորել այն առաջնահերթ շուկաներում, որտեղ մեր նպատակն է գովազդել վրացական գինին։ Հաջորդ տարի միայն բյուջեից 14 մլն լարի կծախսվի աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եվրոպական շուկայում, Չինաստանում վրացական գինու գովազդման համար։ Այս ուղղությամբ մենք ակտիվ գործունեություն ենք սկսում Հարավային Կորեայում։ Նշենք, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի շուկաներ արտահանման աճ ունենք մոտավորապես 40 տոկոսով։ Ըստ այդմ, մեր կողմից ավելի մեծ աջակցություն կլինի վրացական գինին ավելի հայտնի դարձնելու համար։ Մենք էլ ավելի ենք օգնելու ձեռներեցներին, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ ապրանքներ արտահանել երկրից»,- նշել է Օթար Շամուգիան։