Օթար Շամուգիա.2023 թվականին ագրոպարենային ապրանքների արտահանումը կազմել է 1,44 մլրդ ԱՄՆ դոլար
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, արտահանման ցուցանիշները երկրում ստաբիլորեն աճում են։
Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի խորհրդարանին 2023 թվականի զեկույցը ներկայացնելիս։
«Վերջին 5 տարիների ընթացքում վրացական ագրոպարենային ապրանքների արտահանումը տարեկան աճում է միջինը 13 տոկոսով և 2023 թվականին հասել է ռեկորդային 1,44 միլիարդ դոլարի, ինչը 15 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։ Աճում է նաև արտահանող երկրների աշխարհագրությունը»,- ասաց Օթար Շամուգիան։
Նրա խոսքով, արտահանման աճի դրական տեմպերը կպահպանվեն նաև 2024 թվականին։
«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանից ագրոպարենային ապրանքների արտահանման արժեքը կազմել է 365 մլն ԱՄՆ դոլար, ինչը 22 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ասել է Օթար Շամուգիան։