Նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին խափանման միջոցի շուրջ քննարկումները դատարանն արդեն ավարտել է:
Փաստաբաններն Առաջին ալիքին հայտնել են, որ Փարցխալաձեին խափանման միջոց է սահմանվել գրավը: Գրավի քանակը 5 հազար լարի է:
Դատախազությունը Օթար Փարցխալաձեին մեղադրանք էր ներկայացրել 126-րդ հոդվածով, Լաշա Թորդիայի գործով: Փաստաբանների տեղեկությամբ, Փարցխալաձեն չի ճանաչում մեղքը: