Օթար Կիտեիշվիլին կրկին գոլ խփեց. «Շտուրմը» չկարողացավ հաղթել «Ալտախին» #1TVSPORT
Օթար Կիտեիշվիլին գերազանց մարզավիճակում է։ Վրաստանի հավաքականի կիսապաշտպանը կրկին գոլ խփեց Ավստրիայի Բունդեսլիգայում և օգնեց Գրացի «Շտուրմին» միավոր վաստակել «Ալտախի» դեմ խաղում՝ 1։1։
Կիտեիշվիլին Գրացի թիմի հիմնական կազմում էր «Ալտախի» դեմ խաղում։ Վրաստանի հավաքականի 26-ամյա խաղացողը բացեց հաշիվը հենց սկզբում։ 11-րդ րոպեին տանտերերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն իրացրեց Կիտեիշվիլին։
Բայց «Ալտախը» արագորեն հավասարեցրեց հաշիվը։ 15-րդ րոպեին Ադտե Նյուն դիպուկ հարվածով պսակեց տանտերերի գրոհը։ Նշենք, որ «Շտուրմի» երկու գոլերը (խփեցին Էմանուել Էմեգան ու Ալբիան Այետին) տեսաիրավարին ստուգելուց հետո չհաշվվեցին։
Կիտեիշվիլին փոխարինվեց 71-րդ րոպեին, իսկ երկրորդ խաղակեսում հաշիվը չփոխվեց։ 15 տուրից հետո Գրացի «Շտուրմը» հավաքել է 32 միավոր և երկրորդ տեղում է։ Առաջին հորիզոնականում ավստրիական ֆուտբոլի առաջատարն է «Զալցբուրգը», որին Կիտեիշվիլիի թիմը զիջում է 4 միավոր։
Օթար Կիտեիշվիլին վնասվածքից հետո մարզավիճակ է վերադառնում, ինչպես ցույց է տալիս նրա վիճակագրությունը՝ վերջին 4 հանդիպումներում նա 3 գոլ է խփել և երեքն էլ որոշիչ են եղել Գրացի «Շտուրմի» համար։