Օտարերկրյա ուսանողները, ովքեր ունեն Վրաստան մուտք գործելու թույլտվություն, կարանտինում տեղավորվելու և «Փի Սի Ար» թեստավորման հետ կապված ծախսերը մարելու են ինքնուրույն
Օտարերկրյա ուսանողները, ովքեր ունեն Վրաստան մուտք գործելու թույլտվություն, կարանտինում տեղավորվելու և «Փի Սի Ար» թեստավորման հետ կապված ծախսերը մարելու են ինքնուրույն:
Այս մասին նշված է, Վրաստանի կառավարության № 565 հրամանում, որը սահմանում է Վրաստան օտարերկրյա ուսանողների մուտքի կարգը:
Հրամանագրի համաձայն, օտարերկրյա ուսանողները պարտավոր են, Վրաստան մուտք գործելու համար, գրանցվեն Վրաստանի կառավարության StopCov.ge կայքում, էլեկտրոնային ծրագրում հատուկ հավելվածի միջոցով ՝ «Վրաստան մուտք գործող օտարերկրացի ուսանողների գրանցման ձևը» լրացնելու ճանապարհով:
Դրանից հետո նրանք Վրաստան մուտք գործելու համաձայնություն կամ մերժում կստանան Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Այն ուսանողները, որոնք կստանան Վրաստան մուտք գործելու թույլտվություն, անցնելու են պարտադիր կարանտին:
Կարանտինում տեղավորվելու և «Փի Սի Ար» թեստավորման հետ կապված ծախսերը օտարերկրյա ուսանողները մարելու են ինքնուրույն: Այս պահանջի խախտումը կենթարկվի պատասխանատվության, Վրաստանի օրենսդրության համաձայն:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ուսանողի կարգավիճակը շնորհվել է օտարերկրյա ուսանողի, պարտավոր է.
Ստուգել համապատասխան օտարերկրյա ուսանողի կողմից էլեկտրոնային ծրագրում լրացված հատուկ դիմումի ձևի ճշգրտությունը և նախքան համաձայնություն տալը, էլեկտրոնային ծրագրում արտացոլել օտարերկրյա ուսանողի վերաբերյալ գործող օրենսդրությանը համապատասխան տրված առողջության ապահովագրության և դժբախտ պատահարների ապահովագրության պայմանագրի մանրամասները.
Ապահովել օտարերկրյա ուսանողի տեղափոխումը և տեղավորումը կարանտինային տարածքներում.
Վերահսկել և համակարգել օտարերկրյա ուսանողի բժշկական հսկողությունը և պաշտպանությունը կարանտինի ընթացքում.
Համապատասխան տեղեկություն տրամադրել Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը օտարերկրյա ուսանողի համար ուսանողի կարգավիճակի կասեցման/դադարեցման վերաբերյալ.