«Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքը խախտելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով
«Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքը խախտելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով

Քրեական պատասխանատվություն է նախատեսվելու «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերի համար։

Խորհրդարան են ներկայացվել «ՖԱՐԱ»-ի շրջանակներում պատրաստված քրեական օրենսդրության փոփոխությունները։

Օրենսդրությունում լրացվում է նոր հոդված, ըստ որի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի» խախտումը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։