«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիան խորհրդարանի մոտ շարունակվում է
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիան խորհրդարանի մոտ շարունակվում է

Վրաստանի խորհրդարանի մոտ շարունակվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ակցիան։

Առավոտից ակցիան ընթանում է խորհրդարանի հարակից տարածքում։ Ցուցարարների պահանջն անփոփոխ է. Նրանք պահանջում են հետ վերցնել օրինագիծը։

Ակցիայի մասնակիցները տեղ են եկել կաթսաներով ու թավաներով։ Նրանք այս կերպ իրենց դժգոհությունն են հայտնում օրենքի նախագծի վերաբերյալ։

Օրենսդիր շենքի մոտ մոբիլիզացված են իրավապահները։