Օտարերկրացիների մի մասը, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել ժամկետում հեռանալ Վրաստանից, կկարողանան երկրում գտնվել մինչև դեկտեմբերի 31-ը
Օտարերկրացիների մի մասը, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել ժամկետում հեռանալ Վրաստանից, կկարողանան երկրում գտնվել մինչև դեկտեմբերի 31-ը:
Համապատասխան հրամանագիրը թողարկվել է Վրաստանի կառավարության կողմից:
«Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որը մարտի 14-ի դրությամբ երկրում գտնվում էր օրինական և չի կարողացել լքել երկիրը մինչ օրինական սահմանված ժամետը, կարող է Վրաստանում մնալ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե նրա Վրաստանի տարածքում գտնվելը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
Եթե անձի քաղաքացիության պետությունը համապատասխան ժամանակաշրջանում գտնվում էր բարձր ռիսկային գոտում, եթե սահմանի հատումը արգելվել է նշված պետության կողմից, եթե անձը առողջական վիճակից ելնելով գտնվում է հիվանդանոցում, կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ, եթե անձը չի կարողացել երկիրը լքել չեղարկված ավիաչվերթի պատճառով», – ասված է կառավարության որոշման մեջ: