Օրվա վերջից սպասվում է անձրևային եղանակ, տեղ-տեղ կարկուտ եւ ուժեղ քամի
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ հուլիսի 1-ին՝ օրվա վերջից մինչև հուլիսի 2-ի օրվա վերջը, Վրաստանում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, կարկուտ և քամու ուժգնացում։
Ինչպես նշում է գործակալությունը, սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։