Օրթաճալայում, Սուրբ Նիկոլոզի եկեղեցու մոտակայքում, հրդեհ էր բռնկվել:
Այրվում էր խոտը և կանաչ բույսերը:
Տեղացիների խոսքով, հրդեհի պատճառը կարող է լինել հարակից տարածքում երկարատև հրավառությունը:
Տեղում աշխատում էր հինգ մարտական հաշվարկ:
Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, հրդեհն արդեն մարվել է, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: