Օրթաճալայում «Ոչ՝ միլիցիային» բողոքի ակցիա է ընթանում ՆԳՆ շենքի մոտ։
Ակցիան կազմակերպել են «Դրոա» և «Լելո» երիտասարդական կուսակցության ներկայացուցիչները։
Ցուցարարները բողոքում են մետրոյի կայարանում տեղի ունեցած բռնությունների դեմ։ Նրանց խոսքով՝ միջադեպը միավոր դեպք չէ և վկայում է համակարգում առկա խնդրի մասին։
Ակցիան տեղի է ունենում աղմուկի ֆոնին։ Ոստիկանները տարածքից հեռացրել են Նատա Փերաձեին, ով, չնայած նախազգուշացմանը, կպչուն պիտակներ էր կպցնում գերատեսչության շենքի դիմաց։
Ոստիկանների և ցուցարարների միջև մի քանի բախումներ են տեղի ունեցել։
Թբիլիսիում, Իսանի մետրոյի կայարանում ոստիկանը ֆիզիկական բռնության է ենթարկել մի երիտասարդի։ Քաղաքացու կողմից նկարահանված և լրատվամիջոցներին տրամադրված կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահները մի տղայի ուղեկցում մետրոյի ներքևից մինչև շարժասանդուղք, որի ընթացքում ուղեկցող անձը բացատրում է, որ երիտասարդը հատուկ կարիք ունի, չի հասկանում, չի խոսում և չի կարողանում պատասխանել նրանց հարցերին։ Չնայած սրան, ինչպես երեւում է կադրերից, իրավապահները քաղաքացուն տարել են կարգադրիչի սենյակ, որի ժամանակ ոստիկաններից մեկը ֆիզիկական բռնություն է գործադրել երիտասարդի վրա։
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Թբիլիսիի մետրոյում արված տեսագրությունների վերաբերյալ, որում ասվում է, որ ՆԳՆ-ն առաջին հերթին դատապարտում է ցանկացած բռնություն, որ ոստիկանի կողմից մարդու իրավունքները ոտնահարող ցանկացած բռնի գործողություն կտրականապես անընդունելի է։
Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում արձանագրված բռնության փաստով ձերբակալվել են ՆԳՆ երկու աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է պետական տեսուչը։