Օրֆոլոյի պոլիգոնում կայծակահարվելու հետևանքով վիրավորված փոխգնդապետը կլինիկայում մահացել է
Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ կլինիկայում մահացել է փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն, ով վիրավորվել էր Օրֆոլոյի պոլիգոնում՝ կայծակահարվելու հետևանքով։
Գոդերձի Ափրասիձեն մի քանի օր արհեստական շնչառությամբ գտնվում էր կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը ծանր էր։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավ է հայտնում փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեի մահվան կապակցությամբ և ցավակցում նրա ընտանիքին և հարազատներին։
Հունիսի 13-ին Օրֆոլո պոլիգոնում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակահար է եղել Վրաստանի պաշտպանության ուժերի արեւմտյան հրամանատարության 2-րդ հետեւակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն։ Վիրավոր սպային տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել զորամասի զինվորական բժիշկները և տեղափոխել Ախալցխայի հոսպիտալ, որից հետո նրան տեղափոխել են Թբիլիսիի Սիմոն Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա։