Օրենսդրական տեղեկագիրը շարունակում է ազգային փոքրամասնությունների լեզուներով օրենսդրության թարգմանության և հին նորմատիվ ակտերի թվայնացման գործընթացը
Խորհրդային ժամանակաշրջանից հետո ընդունված օրենսդրության թվայնացումը դեռևս մնում է Արդարադատության նախարարության գործունեության հիմնական ուղղությունը։Խորհրդարանում արդարադատության նախարար Ռատի Բրեգաձենիր ելույթի ժամանակ ամփոփել է 2022 թվականին այս ուղղությամբ կատարված աշխատանքը ։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ ընթացիկ տարի թվայնացվել են 14 286 էջ նորմատիվ ակտեր, որոնք տրվել/ընդունվել են 1990 թվականից հետո և հասանելի են եղել միայն տպագիր տարբերակով։ Ներկայումս ընթացքի մեջ է վերոնշյալ թվայնացված 650 նորմատիվ ակտերը Օրենսդրական տեղեկագրի կայքում աստիճանաբար տեղադրելու գործընթացը։ Օրենսդրական տեղեկագրի կայքում արդեն հասանելի են տասնյակ նորմատիվ ակտեր՝ թարգմանված աբխազերեն, օսերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով։
«Նշված օրենքների իմացությունը կարևոր է մեր երկրի քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան լիարժեք կողմնորոշվել այս երկրի իրավական համակարգում»,- ասել է Ռատի Բրեգաձեն։
Թարգմանված օրենսդրական ակտերը ներառում են Վրաստանի Սահմանադրությունը. Վրաստանի «Քաղաքացիության մասին» օրգանական օրենքը; Վրաստանի օրգանական օրենքը «Պետական լեզվի մասին»; Վրաստանի օրենք «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»; Վրաստանի օրենքը «Կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և աջակցության մասին»; Վրաստանի քրեական օրենսգիրք և այլ գործող ակտեր։ Ներկայումս ընթանում է Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի, Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի և դատավարական օրենսգրքերի թարգմանության գործընթացը։
Տեղեկությունը տարածում է ԱՆ մամուլի ծառայությունը։