Օրենքով կարգելվի ատելության խոսք և ահաբեկչության կոչեր պարունակող հաղորդումների և գովազդի տարածումը
Օրենքով կարգելվի ատելության խոսք և ահաբեկչության կոչեր պարունակող հաղորդումների և գովազդի տարածումը

Օրենսդրական մակարդակով նախատեսվում է արգելել ատելության խոսք ու ահաբեկչության կոչեր պարունակող հաղորդումների ու գովազդի տարածումը։ Համապատասխան փոփոխությունները ներառված են «Հեռարձակման մասին» օրենքում, որն արդեն իսկ նախաձեռնվել է խորհրդարանում։

Օրենքի նախագծով արգելվում է հեռարձակել այնպիսի հաղորդում կամ գովազդ, որը պարունակում է անձի կամ խմբի դեմ սահմանափակ կարողությունների, էթնիկ, սոցիալական ծագման, գենդերի, սեռի, գենդերային ինքնության, ազգության, ռասայի, կրոնի կամ համոզմունքի, սեռական կողմնորոշման, մաշկի գույնի, գենետիկական առանձնահատկությունների, լեզվի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային փոքրամասնության անդամության, ծնունդի կամ տարիքի նշաններով բռնություն, բացի այն դեպքերից, եթե դա անհրաժեշտ չէ ծրագրի բովանդակությունից ելնելով:

Նաև փոփոխություններն արգելում են ահաբեկչության կոչեր պարունակող հաղորդումների կամ գովազդի տարածումը։

Օրենքի նախագծով պարզաբանվում է, որ Եվրամիության անդամ երկրներում, որպես կանոն, ատելության խոսք և ահաբեկչության դրդում պարունակող հաղորդումների և գովազդի տարածման, ինչպես նաև պատասխանի իրավունքի հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան կարգավորող մարմինների կողմից։