Օրբելիանիների պալատում կայացել է առցանց լրատվամիջոցների համար նախագահի նոր կայքի շնորհանդեսը
Օրբելիանիիների պալատում կայացել է լրատվական գործակալությունների և տեղեկատվական պորտալների համար Վրաստանի նախագահի նոր կայքի շնորհանդեսը։
Վրաստանի նախագահի նոր կայքը նոր հասցե ունի – www.president.ge։ Ինչպես պարզաբանել են նախագահի մամուլի ծառայությունում, ինտերնետային հասցեի փոփոխությունը պայմանավորված է եղել միջազգային պրակտիկայով։
Նրանց խոսքով՝ նոր կայքը ստեղծվել է «Պրոսերվիս» ՍՊԸ-ի կողմից՝ նախագահի աշխատակազմի պատվերով, և այն պատասխանատու է նաև մեկ տարվա տեխնիկական աջակցության համար։
Կայքում տեղեկատվությունը հասանելի կլինի երեք լեզուներով՝ վրացերեն, անգլերեն և աբխազերեն: Կայքում տեղադրված է նաև Վրաստանի նախագահների արխիվային նյութերը։