Օրբելիանիների պալատում ցուցադրվել են Վրաստանի և Ուկրաինայի դրոշները
Թբիլիսիի Օրբելիանիների պալատում ցուցադրվել են Վրաստանի և Ուկրաինայի դրոշները։
Միաժամանակ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ արձագանքել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանները որպես «անկախ հանրապետություններ» ճանաչելուն։
Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանը Ուկրաինայի կողքին է։
«Վրաստանը խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների «ճանաչումը, ինչը այն սցենարի կրկնությունն է, որը հանգեցրեց մեր տարածքի 20 տոկոսի օկուպացմանը։ Վրաստանը կանգնած է նախագահ Զելենսկու կողքին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և խաղաղությանը», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների «անկախությունը»։ Որոշման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։