Օրբելիանի հրապարակում հանդիսավորությամբ բացվեց «Ամանորյա գյուղը»:
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ տարածքը, որը բացի Օրբելիանի հրապարակից, ներառում է Ապրիլի 9-ի այգին և Աթոնելի փողոցը, մինչև հունվարի 13-ը կդառնա երեխաների և ոչ միայն նրանց համար, կախարդական տարածք։
«Սուրբ Ծննդյան գյուղի» բացմանը մասնակցել են քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեի, փոխքաղաքապետ Անդրիա Բասիլաիայի, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի և «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի հետ միասին։
«Սուրբ Ծննդյան գյուղը պաշտոնապես բացվեց։ Ուրախ եմ, որ շատ մարդիկ են եկել։ Հաճելի մթնոլորտ և տրամադրություն է։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց։ Այսօրվանից մինչև հունվարի 13-ը մարդիկ հնարավորություն կունենան այցելել Օրբելիանի հրապարակ, որտեղ կանցկացվեն տարբեր թատերական ներկայացումներ և համերգներ։ Սպասում ենք ձեզ այս հաճելի օրերը միասին անցկացնելու համար։ Եկեք մտածենք կարևոր ցանկությունների մասին, որպեսզի 2023 թվականը լինի էլ ավելի հաջողակ, կյանքով ու սիրով լի»,- ասել է Կախա Կալաձեն։
«Ամանորյա գյուղը» բացվեց ֆլեշմոբով, որն ավարտվեց Ձմեռ պապի բեմ մտնելով։ Տոնական երեկոն շարունակվեց համերգով, որում մասնակցում էին հաղորդավարներ՝ Գվանցա Դարասելիան և Աչիկո Սոլողաշվիլին, երգիչներ՝ Լելա Ծուրցումիա, Լիզա Բագրատիոնի, Անրի Ջոխաձե, դուետ «Ջորջիա», Աչիկո Մեփարիձե, «Ֆորտե» խումբ, Դաթո Գոմարփելի, Մաստեր և Նաթիա Դումբաձե, ինչպես նաև մասնակցում էր «Շվիդկացա» համույթը։
«Ամանորյա գյուղում» ներկայացված են տարբեր ձևավորումներ և ինստալացիաներ, Ձմեռ պապի տունը, համերգային բեմեր, Սուրբ Ծննդյան տոնավաճառ, սննդի կետեր, ֆոտոխցիկ և մանկական կախարդական շոուների տարածք: Նշված տարածքում ամեն օր կկազմակերպվեն մանկական ժամանցային ներկայացումներ, հեքիաթների հերոսների տոնական երթեր։ Նաև ժամանցային՝ Ձմեռ պապի արհեստանոց և սեմինարներ, պարային կարաոկե և այլն: Կլինի նաև քաղցրավենիքի փառատոն։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։