Օրբելիանիի հրապարակի մերձակայքում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Օրբելիանիի հրապարակի մերձակայքում ժամանակավորապես սահմանափակվելու է ճանապարհային երթեւեկությունը Լադո Գուդիաշվիլի փողոցի եւ Գուդիաշվիլի նրբանցքի խաչմերուկից մինչեւ Գրիգոլ Աբաշիձե եւ Նատո Վաչնաձեի փողոցների խաչմերուկ ընկած հատվածում։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ պլանային նկարահանումների պատճառով սահմանափակումը կգործի մայիսի 4-ին ժամը 08:00-ից մինչև 20:00-ն:
«Սահմանափակման ժամանակահատվածում Լադո Գուդիաշվիլի փողոցից եկող տրանսպորտային միջոցները կկարողանան Գուդիաշվիլի նրբանցքից շարժվել դեպի Շոթա Ռուսթավելի պողոտա, այնուհետ կշարունակեն օգտվել Անտոն Փուրցելաձեի, Ռևազ Թաբուկաշվիլիի, Նիկոլոզ Բարաթաշվիլիի և Գրիգոլ Աբաշիձեի փողոցներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։