Օրբելիանի հրապարակի շրջակայքում տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի
«Tbilisi Piano Fest»-ի շրջանակներում նախատեսված միջոցառման կապակցությամբ հունիսի 1-ին ժամը 18:00-ից մինչև հունիսի 3-ը ժամը 04:00-ն Աթոնելի և Վախթանգ Օրբելիանի փողոցներում սահմանափակվելու է երթևեկությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից պարզաբանում են, թե նշված ժամանակահատվածում որ ուղղությամբ կկարողանան շարժվել մեքենաները։
«Սոլիկո Վիրսալաձե և Գիորգի Ճանտուրիա փողոցներից Աթոնելի փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաները կկարողանան շարժվել չոր կամրջի ուղղությամբ Իտալիայի փողոցով, մինչդեռ չոր կամրջից դեպի Աթոնելի փողոց գնացող երթևեկությունը կշարժվի Սոլիկո Վիրսալաձեի և Գիորգի Ճանտուրիայի փողոցներով։ Ինչ վերաբերում է Ռենա Աբժանդաձեի փողոցին, ապա տրանսպորտը կկարողանա շարժվել դեպի Վախթանգ Օրբելիանի փողոց, որից հետո կշարունակվի Քուռ գետի փողոցի ուղղությամբ»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։