Օրբելիանի հրապարակի մերձակայքում երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
«Tbilisi Piano Fest 2023»-ի շրջանակներում նախատեսված միջոցառումների կապակցությամբ հունիսի 16-ի ժամը 07:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 03:00-ն Աթոնելի և Վախթանգ Օրբելիանիի փողոցներով սահմանափակվելու է երթևեկությունը։ Վերոնշյալի մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նրանց տվյալներով՝ Սոլիկո Վիրսալաձե և Գիորգի Ճանտուրիա փողոցներից դեպի Աթոնելի փողոց շարժվող մեքենաները կկարողանան չոր կամրջի ուղղությամբ շարժվել Իտալիայի փողոցով, իսկ չոր կամրջից դեպի Աթոնելի փողոց երթևեկությունը կշարժվի Սոլիկո Վիրսալաձեի և Գիորգի Ճանտուրիայի փողոցներով։
Ինչ վերաբերում է Ռենա Աբժանդաձեի փողոցին, ապա տրանսպորտը կարող է շարժվել դեպի Վախտանգ Օրբելիանի փողոց, որից հետո կշարունակվի քուռ գետի աջափնյակով։