Վրաստանի ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, Օնիում արդեն վերականգնվել է 11 գյուղերի էլեկտրամատակարարումը: Շարունակվում է աշխատանքը վնասված շրջաններում:
Աղետի գոտում լիովին վերականգնված է «Մագթիի» հաղորդակցությունը: Ներքին գործերի նախարարության ուղղաթիռներով շարունակվում է ինչպես արտաքին աշխարհից կտրված գյուղերից Օնի մեկնել ցանկացողների տեղափոխումը, այնպես էլ՝ մնացած բնակչության համար սննդամթերքի և անհրաժեշտ այլ իրերի փոխանցումը:
Այսօր կատարված 9 չվերթով գյուղից Օնի է տեղափոխվել մոտ 80 մարդ: