Օնիի մունիցիպալիտետի փրկարարական աշխատանքներին ներգրավված է մոտ 400 հրշեջ-փրկարար և ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, փրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր
Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկություն է հրապարակում Օնիի մունիցիպալիտետում շարունակվող փրկարարական գործողության մասին։
ՆԳՆ-ն նշում է, որ տեղում հայտնաբերվել է երկու մարդու դի։
«Օնիի մունիցիպալիտետում շարունակվող փրկարարական աշխատանքների արդյունքում ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները հայտնաբերել են երկու մարդու դի։ Այս պահին մահացածներին դուրս են բերում»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Նրանց տվյալներով՝ փրկարարական աշխատանքներին ներգրավված են մոտ 400 հրշեջներ և ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
«Աղետի վայրում ներկա են ներքին գործերի փոխնախարարներ Իոսեբ Ճելիձեն, Գիորգի Բութխուզին և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
Այս փուլում աղետի գոտում գտնվող շուրջ 70 քաղաքացիներ տեղափոխվել են անվտանգ տարածք։
Փրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր»,- հայտնել են ՆԳՆ-ից։